ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի «Բերձորի միջանցքը» կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ․ ԱՀ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

bercor.jpg

Արցախի Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական ճանապարհի «Բերձորի միջանցքը» կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները:

ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։

--00—ԶՀ