Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 17-ին՝ ժամը 18։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

--00--ԱՀ

Տեսանյութեր