Փլատակների տակից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

դս

Երեւան քաղաքի եւ հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։

--00—ԻԴ

Տեսանյութեր