Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

հասարակական

Օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 49-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:

--00--ՏՏ

Տեսանյութեր