Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

756178021621518_thumb.thumb_.jpg

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

--00--ԶՀ

Տեսանյութեր