Մեղրի-Ագարակ ճանապարհին արդեն 8 ամիս է, ինչ ռուսական սահմանապահ զորքերի անցակետը գործում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

հասարակական

Ռուսական սահմանապահ զորքերի կողմից մոդուլային կետեր կան տեղադրված Մեղրի-Ագարակ ճանապարհին։ Այս մասին 24News-ին ասաց Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։ 

«Սահմանապահները Ժամանակ առ ժամանակ կանգնեցնում են, ստուգումներ են իրականացնում», - ասաց Մեղրիի համայնքապետը։

Ավելի վաղ Yerevan.Today կայքը լուսանկար էր հրապարակել ու գրել, որ ռուս խաղաղապահներն արդեն հսկում են Մեղրի-Ագարակ ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում են, նոր բաց թողնում։

Զաքարյանի խոսքերով՝ մոդուլային կետերը տեղադրված են շուրջ 8 ամիս։

Անցակետը տեղադրվել է անվտանգությունից ելնելով, ՌԴ սահմանապահ ծառայության հետ է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ

Տեսանյութեր