Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորված 3-րդ անձն այսօր մահացավ․ նա 50 օր կոմայի մեջ էր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

13539540-b283-4ac4-a16e-9dddb7a6dd72.jpg

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզում Ապարան-Նիգավան միջնահատվածում արյունալի միջաեպ էր տեղի ունեցել: Ըստ մամուլում շրջանառվղ լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա:

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 հոգի վիրավորվել էր, երկու հոգի՝ ՊՆ պայմանագրային զինծառայող 28-ամյա Համիկ Մաթևոսյանը և «Գնթունիք»-ի աշխատակից 27- ամյա Տիգրան Հարությունյանը մահացել էին, իսկ հիվանդանոց տեղափոխված Սամվել Սանդրոյանը գտնվում էր ծայրահող ծանր վիճակում:

24News-ի հետ զրույցում Արմենիա ՀԲԿ գլխավոր տնօրեն վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը նշեց, որ Սամվել Սանդրոյանն այսօր մահացել է: Հարցին թե, որդյո՞ք 50 օր կոմայի մեջ է եղել, և ո՞րն է արձանագրված մահի պատճառը, Աշոտ Կուրղինյանը մանրամասներ չհայտնեց, նշեց՝ բավարարվենք միայն տեղեկությամբ, որ Սամվել Սանդրոյանը մահացել է:

Նշենք, որ Սամվել Սանդրոյանը 27 տարեկան էր, ծառայում էր Ազգային անվտանգության ծառայությունում: Նա տեղափոխվել էր հիվանդանոց անգիտակից վիճակում, բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

--00--ԶՀ