ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։
«Լայնամասշտաբ ռազմական գործողություններին վերադարձ չենք ցանկանում, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»,-գրել է պաշտոնյան:
--00—ԼՄ