36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում, պատճառը մեղվի խայթոցն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

․

Սյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սհմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է իր ոտքը, ինչից հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և տեղի է ունեցել վթարը։

--00--ԱՀ