Nissan Teana-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել հանդիպակաց գոտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հունիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Nissan Teana-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելաատնեշներին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

--0--ԿԿ