ՀՀ ՍԱՏՄ-ն վերացրել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՍԱՏՄ-ից, վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:

Ըստ աղբյուրի՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

--00--ԱՀ