ԵԽ ներգրավվածությունըն անհրաժեշտությունն է ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

16531245386307.jpeg

Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանությանը, օրենքի գերկայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը անհրաժեշտությունը դրանց կարգավորման գործում։

--00--ՀԶ             

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր