ԱԳՆ-ն զբաղվում է, որ ռուսական ВГТРК-ի ալիքները ներառվեն հայկական մուլտիպլեքսում. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

փոխ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ռուսական հետռուստաալիքիների հետ կապված խնդրին, որը բարձրաձայնել էր նաև Հայաստանում ՌԴ դեսպանությունը, հայտարարել է, որ հարցը քննարկել է նաև դեսպան Կոպիրկինի հետ:

«Ես այդ հարցը քննարկել եմ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: Որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, ասեմ, որ գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը ՀՀ ամենափոքր մասն է, մի քանի տոկոս է կազմում. դա այն վայրերն են, որտեղ գոյություն չունեն օրինակ «Յուքոմի» ցանցը, «Ռոստելեկոմի» ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը... Մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը և ռուսական 2-3 ալիքները:

Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկան ներառված այլ երկրների, նույնիսկ դաշնակից երկրների ալիքները: Դա նոնսենս է, որ  մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևէ հեռուստաալիք»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա հավելել, որ համագործակցությունը երկկողմանի պետք է լինի:

«Այսինքն՝ եթե ինչ-որ հեռուստաալիքի մասին ենք խոսում, որը ցանկալի է, որ մուլտիպլեքսում ներառված լինի, նաև ցանկություն և պատրաստակամություն պետք է լինի այդ ալիքի կողմից: Այս պահին բանակցություններ են, ԱԳՆ-ն զբաղվում է, որ, այնուամենայնիվ, ռուսական ВГТРК-ի ալիքները ներառվեն հայկական մուլտիպլեքսի մեջ»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

--00—ԼՄ