Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ռազմական համալսարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հասարակական

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ  մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները

 Պատվիրակության անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը:

--00--ԿԿ

Տեսանյութեր