«Սոլո» բարի տնօրենը Երևանում BMW 750-ով բախվել է ծառին, նրա դին դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

դի

Մայիսի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ մահացածը Երևանում՝ Խանջյան փողոցում, գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր։  

--00—ԼՄ

Տեսանյութեր