ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով:
Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։
--00—ԼՄ