Նիկո՛լ, դավաճա՛ն, առանց թուրքի Հայաստա՛ն․ երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

«Պայքա՛ր, պայքա՛ր», «Նիկո՛լ, դավաճա՛ն», «առանց թուրքի Հայաստա՛ն»։ Այսպիսի գրություններով պաստառներով ու վանկարկումներով երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։  Երիտասարդներից ոմանք բարձրացել են տրոլեյբուսի վրա, ոմանք նստել են ճանապարհին՝ մեքենաների դիմաց։

Նշենք, որ քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են բողոքի գործողություններ։  

--00--ՀԶ