Ադրբեջացիներն ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելել են Արցախ. Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

«Հայաստան» խմբակցության  և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չի հաջողվել մուտք գործել Արցախ։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան»-ի պատգամավոր Վահե Հակոբյանը, ով Աղավնոյի անցակետում է։

«Այն, ինչի միասին մենք ասում էինք ճանապարհին, որ խոչընդոտելու են մեր մուտքն Արցախ, հաստատվեց։ Ուղիղ կապ կա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, ու այդ կապը հաստատվեց։ Այսինքն՝ մեզ թույլ չտվեցին մուտք գործել Արցախ», - նշեց նա։ 

Հակոբյանն ասաց, որ ադրբեջանական կողմը չթույլատրելու վերաբերյալ որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։ «Այնուամենայնիվ մենք հանդիպում ունեցանք մեր գործընկեր պատգամավորների հետ Աղավնոյի անցակետում, մեզ հուզող հարցերի վերաբերյալ քննարկում ունեցանք 1 ժամից ավելի։ Այս կառավարությունը հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը, և Արցախը հանձման ճանապարհին է»։

Պատգամավորը նշեց, որ չեն վերադառնում և մտածում են, թե որտեղ գիշերել՝ կա՛մ Գորիսում, կա՛մ մոտակայքում։ «Ռուսական կողմին նույնպես դիմել ենք, որևէ մեկնաբանություն չի տալիս։ Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված ռուսական կողմի լռությունը։ Միգուցե ինչ-որ հարցեր ունեն Արցախում, չեմ կարող ասել, դա իմ ենթադրությունն է», - եզրափակեց Վահե Հակոբյանը։

 

--00--ՍԳ