Սաուդյան Արաբիան թույլատրել է հաջ իրականացնել տարեկան 1 մլն ուխտավորների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1080221.jpg

Սաուդյան Արաբիան ավելացրել է մուսուլմանական սրբավայրեր հաջ իրականացնելու համար թույլատրելի ուխտավորների քանակը՝ հասցնելով այն տարեկան մինչև 1 միլիոնի: Այս թվի մեջ ներառված են ինչպես թագավորության բնակիչները, այնպես էլ օտարերկրացիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Saudi Press Agency-ն՝ հղում անելով հաջի և ումրայի հարցերով նախարարությանը:

Այս տարի դեպի Մեքքա ամենամյա ուխտագնացություն կարող են իրականացնել մինչև 65 տարեկան լիարժեք պատվաստված անձինք, ովքեր երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

--00--ՀԶ