Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

phot

ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ 

Ապրիլի 7-ին՝ ժամը 15.00-ին, նշանակված է միջնորդության քննության վերաբերյալ նիստը։

--00—ՀԶ