Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է․ Ադրբեջանը շարունակում է մնալ իր զբաղեցրած դիրքերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

զինվոր

Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: 

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: 

--00--ԱՀ