Թալիբները հերքել են Աֆղանստանի կառավարության ղեկավարին փոխելու մասին հաղորդագրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հերքել է երկրի վարչապետի փոխվելու մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վարչապետի փոխվելու մասին մի քանի ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, ոչ մի փոփոխություն նախարարների կաբինետում կամ այլ գերատեսչություններում տեղի չի ունեցել»,-Մուջահիդը գրել է Twitter-ում:

Bawaba al-Ahram եգիպտական հրատարակությունն ավելի վաղ հաղորդել էր, որ թալիբների կառավարությունում հանգուցային փոփոխություններ են տեղի ունեցել Ղանդահարում տեղի ունեցած նախարարների կաբինետի նիստի ընթացքում: Մասնավորապես, հրատարակությունը նշել է, որ Աբդուլ Ղանի Բարադարը նշանակվել է վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Հասան Ախուդին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ