Աֆղանստանի նահանգների կեսում թալիբների առաջնորդը ղեկավարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

թալիբ

«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն օգոստոսի 15-ին շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաքը գրավելուց հետո առաջին անգամ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ Է նշանակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նոյեմբերի 7-ի երեկոյան հայտնել Է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Բիլալ Քարիմին, թալիբների առաջնորդի հրամանագրով նահանգապետեր են նշանակվել Բադախշանի, Պակտիայի, Քաբուլի, Քունդուզի, Բաղլանի, Լոգարի, Պակտիկայի, Բամիանի, Ուրուզղանի, Ֆարահի, Սարի-Փուլի, Ջաուզջանի Ֆարիաբի, Մայդան Վարդաքի, Զաբուլի, Նիմրոզի, Ղազնիի նահանգներում:

Twitter-ում զետեղված Քարիմիի հաղորդագրության մեջ նշվում Է, որ առանձին նահանգներում հրամանագրերով նշանակվել են նաեւ նահանգապետերի տեղակալներ եւ ոստիկանության պետեր:

Սեպտեմբերի 7-ին թալիբները հրապարակել են 33 մարդուց բաղկացած իրենց կառավարության կազմը, որի մեջ մտել են բացառապես «Թալիբան» շարժման ներկայացուցիչները: Թալիբների կաբինետի ղեկավար Է նշանակվել Մուհամադ Հասան Ախունդը, նրա առաջին տեղակալ՝ մուլլա Բարադար Ախունդը, վարչապետի երկրորդ տեղակալ՝ մավլավի Աբդուլ Սալամ Խանաֆին։

 --00—ՄՀ