Եվրապատգամավոր պահանջել է, որ Ադրբեջանը դադարեցնի ԼՂ գազամատակարարման սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ատալի

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նաթալի Լուազոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր թվիրթերյան միկրոբլոգում հասցեական հայտարարություններ է արել:

«Ահա։ Դժվար չէ ասել։ Պաշտոնական հաղորդագրությունների անհանգստացող հեղինակնե՛ր, օրինակ վերցրեք Freedom House-ից: Մեր բոլորի անունից խնդրեք Ադրբեջանին ստանձնել պատասխանատվությունը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը»,- գրել է նա՝ միաժամանակ տարաելով նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրառումը։

Ավելի վաղ նա նաև գրել էր, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` վերականգնելով անարգել գազամատակարարումն Արցախի բնակիչների համար:

--00—ԼՄ