ՀՀ նախագահը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
​​​​​​​
--00—ՀԶ