ՀՀ ԱԽ քարտուղարը և Գերմանիայի կառավարության պաշտոնյան քննարկել են ՀՀ-Գերմանիա տնտեսական հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

2

Մարտի 22-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

--00—ՀԶ