Հենց սրա համար են հայ ազգի այս երկու հերոսներն ամենաատելին մեր թշնամիների համար․ Էլբակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

էլբակյան էդգար

Նժդեհն ու Ավոն կերպարային արտացոլումն են այն գաղափարի, որ Հայկական լեռնաշխարհում հայերը՝ բացի այլ տերությունների կազմում «ստեղծագործ» և «քարից հաց քամող» լինելուց, կարող են նաև քաղաքական իմաստով ազգ լինել և սեփական պետություն ունենալ։ Հենց սրա համար են հայ ազգի այս երկու հերոսներն ամենաատելին մեր թշնամիների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Հիշում եմ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան և թշնամուն Քարվաճառի հանձնման օրը, մի ադրբեջանցի չարախնդորեն գրել էր՝ «հանգիստ քնի, Ավո՛, ձեր վերջին էջը թերթված է»։

Ցավոք, հայ ազգը շատ մոտ է ձախողելու պետություն ունենալու առաքելությունը։ Այժմ մնացել է փրկության մեկ ճանապարհ՝ վտանգի գիտակցում, պաշարվածի մոլեգին դիմադրություն, ֆանատիկ հավատ առ սեփական պայքարի արդարությունը և աստվածային բարեշնորհություն»,- գրել է Էլբակյանը։

--00--ԱՀ