Հայ ազգը դեմ է նոր անխոհեմ զիջումներին․ ՀՅԴ ԱՄՆ Հայ Երիտասարդաց դաշնության անդամները՝ Մակունցին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

հյդ

 ՀՅԴ Հայ Երիտասարդական դաշնության ԱՄՆ Արևելյան շրջանի Կենտրոնական Գործադիրի  անդամները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ առանձնազրույց են ունեցել։

Երիտասարդ ակտիվիստների խումբը՝ ատենապետ Վրեժ Դաուլիի (Չիկագո «Արարատ» մասնաճյուղ), Ալեք Մանուկյանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճյուղ), Արամ Բալյանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճյուղ), Սիփան Օհաննեսյանի (Վաշինգտոն, «Անի» մասնաճյուղ) և Սոսի Բուրուջյանը (Վաշինգտոն, «Անի» մասնաճյուղ), ուղեկցությամբ ՀՅԴ Արևելեան շրջանի Կենտրոնական կոմիտեի անդամ Անի Ճաղլասյեանի, ուրբաթ կեսօրից հետո կազմակերպել էին նորանշանակ հայ դեսպանի հետ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ևս մեկ եռակողմ համաձայնագրի նախաշեմին, որը, ըստ լուրերի, տեղի կունենա հաջորդ շաբաթ, Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի մասին հայտարարության ստորագրումից մեկ տարի անց։

«Հայ ազգը դեմ է նոր անխոհեմ զիջումներին։ Մենք դեմ ենք ներկայիս բանակցություններին, որոնք կստեղծեն մեր հայրենիքը մեկուսացնող միջանցք»,- դռնփակ հանդիպման ժամանակ ասել են երիտասարդները։

ՀՅԴ երիտասարդական միության բազմաթիվ մտահոգություններից են բաց սահմանների վտանգները և Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը: Օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի վաղեմի ծրագիրը՝ վերականգնել տրանսպորտային և կապի ուղիները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»՝ Սյունիքի մարզով։

«Եռակողմ համաձայնագիրը խաղաղություն չհաստատեց, այլ ավելի շուտ հարուցեց թշնամու էքսպանսիոնիստական ախորժակը,- նախազգուշացրին դաշնակցականները,- մենք չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի կործանման վտանգին, և կշարժվենք ներկայիս վարչակազմի դեմ, որը վարում է ապակառուցողական քաղաքականություն, որը հակահայկական է և մեր երիտասարդության ապագան տանում է դեպի անդունդ»։

 --00—ՄՀ