Շարունակելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտությունը աշխատեցնելու ուղղությամբ մեր ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում․ գրել է Ermenihaber.am-ը։ 

Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն այն է, որ տարածաշրջանում կրկին խաղաղություն հաստատվի: Շարունակելու ենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև դիվանագիտությունը աշխատեցնելու ուղղությամբ մեր ջանքերը»:

Նշենք, որ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում ռուսական ու ուկրաինական կողմերին չի հաջողվել հրադադարի հարցում պայմանավորվածության հասնել:

 

--00—ՄՀ