Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել է Թաղավարդի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Արցախ

Արցախի Թաղավարդ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից երեկ կեսօրից մինչև ուշ երեկո պարբերաբար կրակոցներ են եղել որոնք պարզ լսվել են գյուղում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

«Կեսօրին՝ ժամը 13։00-ից սկսել են կրակել։ Մոտ երկու ժամ ինտենսիվ կրակել են, հետո արդեն ընդհատումներով էին կրակում»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվադաշտում ակտիվ ապատեղակատվական գրոհներ են ընթանում, որոնց, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ հաջորդում են ադրբեջանական կողմի սադրանքները։ Այս անգամ էլ դրանք չուշացան․թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքների դիմել։

--00--ԿԿ