Ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը շարժվում է դեպի Կիև․ կանխատեսվում է զանգվածային հարձակումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

․

Արբանյակներից արված լուսանկարները Կիևի մերձակայքում ֆիքսել են ռուսական մի քանի տասնյակ ռազմական մեքենաներ։

Ըստ փորձագետների կանխատեսվում է ռուսական զորքերի նոր զանգվածային հարձակումներ Կիևի վրա։ Այս մասին գրում է DW-ն

Լուսանկարներն արվել են փետրվարի 28-ին, դրանցում ռուսական ռազմատեխնիկայի 60 կիլոմետր երկարությամբ շարասյունն է՝ Կիևից հյուսիս-արևմուտք։ Շարասյունը ձգվում է Կիևի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմել օդանավակայանի մատույցներից մինչև Պրիբիրսկ գյուղ, հաղորդել է ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունը։

--00--ԱՀ