Յուլյա Տիմոշենկոն ու նրա կուսակիցները ինքնաձիգով լուսանկար են հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ֆեյսբուքյան էջում  լուսանկար է հրապարակել, որում ինքը և իր կուսակիցները հետինքնաձիգը ձեռքին են:

«Ուկրաինան դիմադրելու է», - գրել է Տիմոշենկոն հրապարակված լուսանկարին կից։

Ինքնաձիգը՝ ձեռքին, ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում էր հայտնվել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտնել էր, որ Կիևում տարածքային պաշտպանության մարտիկների համար զենք է բաժանվել, տրամադրվել է մոտ 25 հազար ինքնաձիգ, 10 միլիոն փամփուշտ։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ