Առեղծվածային դեպք․ բերման է ենթարկվել «Երևան Սիթի»-ի փոխտնօրենը. վիրավորին տեղափոխողները ստել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

5

Փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեի ունեցել Երևանում։ ժամը 02։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 34-ամյա Վարդան Մարտիրոսյանն ու 25-ամյա Գևորգ Գրիգորյանը։

Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից, իսկ Վ. Մարտիրոսյանը, ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր վիճակում է և ի վիճակի չէ բացատրություն տալու։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմանում, Խաղաղ Դոնի փողոցի 13/1 հասցեի մոտ վեճ է եղել Երևանի բնակչի՝ 29-ամյա Նարեկ Մելքոնյանի և հիվանդանոց տեղափոխված Վ. Մարտիրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները, պարեկների՝ հիվանդանոց արագ ժամանման և օպերատիվ գործողությունների շնորհիվ հիվանդանոցի բակում հայտնաբերվել է 2 ավտոմեքենա, որոնցից մեկով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, ու արդեն հիվանդանոցի բակում փորձել են պարեկներին մոլորեցնել, թե իրենք (խոսքը տեղափոխողների մասին) փողոցով անցնելիս են եղել, երբ նկատել են վիրավորներին ու ցուցաբերել են մարդասիրություն. նրանց տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ պարզվել է, որ այդ ձևով նրանք փորձում էին մոլորեցնել պարեկներին ու հեռանային հիվանդանոցից, սակայն պարեկները հայտնաբերել են ավտոմեքենաները և տեղում վերցրել հսկողության տակ, մինչև ժամանել է ոստիկանության օպերատիվ խումբը, որից հետո նշված ավտոմեքենաները կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության հատուկ տարածք։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ Էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Ն. Մելքոնյանին, ով նրանց ասել է, որ աշխատում է «Երևան Սիթի» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ Որոշ ժամանակ անց նրան բաց են թողել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։

--00—ԼՄ