ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանի հավաքականը՝ թոփ-100-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Սպորտ

ՖԻՖԱ-ն այսօր՝ փետրվարի 10-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Այս մասին գրում է Armsport-ը։

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը՝ զբաղեցնելով 92-րդ հորիզոնականը։

Առաջատարը կրկին Բելգիան է, երկրորդ տեղում կրկին Բրազիլիան, երրորդում՝ Ֆրանսիայի հավաքականը։ Լավագույն քառյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին, որին հաջորդում են Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Դանիան և Նիդերլանդները։ Նշենք, որ Արգենտինայի հավաքականը բարելավել է իր դիքերը՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ Անգլիան նահանջել է 5-րդ։

Սպորտ

--00--ԿԿ