ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ բողոքող 5 վարորդ բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հասարակական

Երևանի Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար»,- նշել են ոստիկանությունից։

--00--ԿԿ