Ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի երկու բնակիչ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

ավազակային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած հատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող հիշյալ ընկերությանը պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են  առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքնում Երևան քաղաքի 30-ամյա և 34-ամյա երկու բնակիչ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ ավազակություն կատարելու կասկածանքով:   

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ

Տեսանյութեր