ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

ղզցղզց

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:

«Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:

--00--ՍԳ

Տեսանյութեր