Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

Հունվարի 7-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ