Օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն:

--00--ԱՀ