Արմեն Սարգսյանն ու Թաթուլ Մանասերյանը խոսել են երկրում տիրող իրավիճակի, մարտահրավերների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:

Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ:

--00--ԱԹ

Տեսանյութեր