Կառավարությանը քննադատել կարող են բարոյական մարդիկ, 17-ի մեջ ՀՀ-ին վնաս հասցրած ուժեր կան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ներկա կառավարությանը քննադատելու իրավունք պետք է ձեռք բերեն բարոյական մարդիկ։ Այսօր, ցավոք, ով ասես դրա մասին չի խոսում։ 17-ի մեջ անգամ կան կառույցներ, որոնք ոչ միայն բարոյական իրավունք չունեն, այլև պետք է կա՛մ հոգեբուժարանում լինեին, կա՛մ ազատազրկման մեջ, որովհետև նրանց հասցրած վնասը ՀՀ-ին անչափելի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Պրոֆեսորը միաժամանակ ընդգծել է, որ ներկա իշխանությունը պետք է գիտակցի, որ առանց ցնցումների հեռացումը կմեղմի իր մեղքի բաժինը։

Խոսելով հետպատերազմական վիճակում երկրի քայքայված տնտեսության վերականագնման հնարավորությունների մասին՝ Մանասերյանն ասել է, որ համակարգված տնտեսություն այլևս չունենք, պետության գանձարանը սնանկ է։

«Արտադրություններն իրականցվում են մասնավոր հատվածի համառ ջանքերով։ Իրականում ամեն բան հնարավոր է վերականգնել, եթե այսօր ուշքի գանք և սկսենք ճիշտ մեկնակետից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Արցախի տնտեսության ¾-ը չկա, 15 հանքից 13-ը անցել են թշնամուն, ինչն էլ ավելի է ծանրացնում վիճակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ