Արցախի սոցապնախարարն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ․ քննարկման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:

Նախարարը հանդիպում է ունեցել շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ՝ քննարկում ունենալով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, ընդգծել տեղահանված բնակչության զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, քննարկել սոցիալական աջակցության ծրագրերի ընդգրկման շրջանակն ու ընթացքը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանված քաղաքացիների սոցիալական կարիքների հավաքագրման, տեղեկատվության փոխանակման և ծրագրերի կյանքի կոչման ընթացքում սերտ համագործակցություն ծավալել երկու կառույցների համապատասխան պատասխանատուների և ստորաբաժանումների միջև:

--00—ԼՄ