Ռուս խաղաղապահներն ավելի քան 26 000 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել ԼՂ-ում. ՌԴ ՊՆ   

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ռուս

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են կատարել տեղանքի և սոցիալական կառույցների՝ պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանումների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է ավելի քան 2300 հա տարածք, ինչպես նաև 683 կմ ճանապարհ, շուրջ 2000 շինություն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:  

Ռուս սակրավորներն Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղի մոտակայքում հայտնաբերել և նույնականացրել են ПМН-1 հակահետևակային ականը, որը դուրս բերել հնարավոր չէ: Հրամանատարը որոշում է կայացրել այն տեղում ոչնչացնելու մասին: Տվյալ պայթյունավտանգ առարկան երկրորդ աստիճանի վտանգ է ներկայացնում, որը պետք է ոչնչացվի հայտնաբերման վայրում:   
 

--00—ԼՄ