Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են 480 հա տարածք, 182 կմ ճանապարհ, 710 շինություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ականազերծում

ՌԴ ՊՆ-ի Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը, հայտնում է գերատեսչությունը:

Մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:

Ըստ գերատեսչության՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 480.2 հեկտար տարածք, 182.8 կիլոմետր ճանապարհ, 710 շինություն, այդ թվում` 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 23 404 պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

--00—ԼՄ