Գևորգն ու իր խմբի 10 անդամները զոհվել են Ֆիզուլիում. նորակոչիկ էր, տարել էին ամենաթեժ մարտերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Էրեխեքն առանց պատրաստվելու գնացել են զոհվելու, իրանք հասկանալով գնացել են զոհվելու, իսկ տղաս մեզ ոչինչ չէր ասում։ 24News-ի հետ զրույցում ասաց Ֆիզուլիում անմահացած Գևորգ Կարապետյանի մայրը՝ Հասմիկ Կարապետյանը։

«Ծառայել ա Իվանյանում, զոհվել՝ Ֆիզուլիում, հոկտեմբերի 25-ին։ 15 հոգանոց խումբն ուղարկել են առաջադրանքի, խմբից 11-ը զոհվել են, 4-ը ողջ են մնացել։ Նախ ասեմ, որ զորամասից մեզ ոչ մի պարզաբանում չեն տվել։ Այսինքն՝ մենք ինքներս ենք ինֆորմացիա գտել՝ ոնց ա էղել դեպքը, որտեղ ա զոհվել», - ասաց Գևորգ Կարապետյանի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։