Արդարադատության նախարարը կարծես սպառնում է դատական համակարգին, անցնում է լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Արդարադատության նախարարը կարծես սպառնում է դատական համակարգին, անցնում է լիազորությունները: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը։

Նրա համոզմամբ, վեթինգը արհեստական եզրույթ է մեր միջավայրում և դրա ներմուծման փոխարեն մենք բազմաթիվ կենսունակ մեխանիզմներ ունենք դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար։

Արսենյանի կարծիքով, դա կարելի է անել՝ գործող Սահմանադրության բացը լրացնելով։ Արսենյանը նաև վրդովմունք հայտնեց նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ եթե նա կոռումպացված դատավորների թիվ է հրապարակում, ապա թող ասի նաև նրանց անունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։