ԱՆ տեղակալը Սյունիքում պատվաստման գործընթացի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է և այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։

Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։

Կարևորվել է ապատեղեկատվության դեմն առնելու և բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաև ներկայացրել են իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրել։

--00--ԱՀ