Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին գործուղում է Լիտվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

147

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին գործուղում է Լիտվա:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ Միջազգային տրանսպորտային նորարարական համաժողովի շրջանակներում կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով նախարարական նիստին մասնակցելու նպատակով։

2. Գնել Սանոսյանի և Վլադիմիր Արեստակյանի՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր