ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հոկտեմբերի 7-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտւմ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
--00—ԼՄ