Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նիկոլա Դաբանովիչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոսկովիչն է։ 

VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։

--00--ԿԿ